ԱՄՆ-ն ու Արաբիան խոլերայի վիրուսի տարածմամբ ահաբեկում են Եմենի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i68756-ԱՄՆ_ն_ու_Արաբիան_խոլերայի_վիրուսի_տարածմամբ_ահաբեկում_են_Եմենի_ժողովրդին
ԱՄՆ-ն ու Արաբիան Եմենի ժողովրդի դեմ բիոլոգիական պատերազմում այդ երկրի ժողովրդին սպանելու համար օգտվում են խոլերայի հարուցիչից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2017 03:03 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն ու Արաբիան խոլերայի վիրուսի տարածմամբ ահաբեկում են Եմենի ժողովրդին

ԱՄՆ-ն ու Արաբիան Եմենի ժողովրդի դեմ բիոլոգիական պատերազմում այդ երկրի ժողովրդին սպանելու համար օգտվում են խոլերայի հարուցիչից:

«Թրանսենդ Մեդիա Սերվիս» լրատվական կայքի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, խոլերան Եմենում համաճարակի է վերածվել և ավելի քան 400 հազար մարդ վարակվել է «Խոլերայի վիբրիոն» կոչվող հարուցիչով, որը մարդուն փոխանցվում է աղտոտված ջրի միջոցով:

Համաձայն այս հաղորդման, Արաբիայի ավիահարվածների հետևանքով Եմենի ջրի ռեսուրսներն ու կոյուղու համակարգը ոչնչացվել են և խմելու ջրի ռեսուրսները «Խոլերայի վիբրիոն»-ով վարակելը ԱՄՆ-ի ու Արաբիայի ձեռքում  միջոց է ծառայում` Եմենի ժողովրդին ահաբեկելու համար:

«Խոլերայի հիվանդությանը դիմակայելու համար Եմեն չքավոր երկրի 25 միլիոնանոց բնակչությունը որևէ հնարավորություն չունի»,-իր հաղորդման մեջ հավելել է «Թրանսենդ Մեդիա Սերվիս»-ը:

ՄԱԿ-ը հայտարարել է, որ վերջին մեկ տարում Եմենում խոլերայի համաճարակն այնպիսի ծավալ է ստացել, որն աննախադեպ է համարվում աշխարհում:

«Թրանսենդ Մեդիա Սերվիս»-ը նաև անդրադառնալով վերջին ամիսներին Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի զորայինների միջոցով զոհված խաղաղ բնակիչների թվի հավելմանը, հաղորդել է, որ երբ կայսերապաշտական համակարգով ղեկավարվող ԱՄՆ-ի նման երկրների հզորությունն անկում է ապրում նրանք դիմում են խաղաղ քաղաքացիների սպանությանը: