Աֆղանստանում մզկիթում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Օգոստոս 02, 2017 05:18 Asia/Tehran
Աֆղանստանի արեւմտյան Հերաթ գավառում շիաների մզկիթում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 29 մարդ է զոհվել, 64 վիրավոր կա, որոնցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով բժիշկների տվյալները:
Իրեն պայթեցնելուց առաջ մահապարտը կրակ է բացել մզկիթում գտնվողների ուղղությամբ: Առաջին պայթյունից 10 րոպե անց եւս մեկ պայթյուն է որոտացել, որի պատճառները դեռեւս հայտնի չեն:
Տեղի բնակիչները զայրացել են, որ ոստիկանները չեն կարողացել կանխել երկրորդ պայթյունը: Զայրացած բազմությունը հարձակվել է մզկիթից 50 մետր հեռավորությամբ գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա:
News.am
Պիտակ