Բահրեյնի մարդու իրավունքների միության նախագահը քննադատել է Ալե-Խալիֆայի ռեժիմին
Բահրեյնի մարդու իրավունքների միության նախագահը դատապարտել է այդ երկրի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ Իրանի դեմ Ալե-Խալիֆայի ռեժիմի ներկայացրած անհիմն մեղադրանքը:
«Մանամա փոստ» ինտերնետային կայքի հաղորդմամբ, Բաղեր Դարվիշն ասել է.«Բահրեյնում ժողովրդական տեղաշարժերն ազգային բնույթ են կրում և այդ երկրի ժողովուրդը պահանջում է քաղաքական մասնակցություն ունենալ բոլոր գործերում և որպեսզի երկրում տիրի խաղաղություն»:
«Բահրեյնի ռեժիմը «Կղզու վահան» ուժերին հյուրընկալելով, իրեն կախված վիճակում է պահել» հավելել է Դարվիշը:
Անդրադառնալով Ալե-Խալիֆայի ռեժիմի բռնաճնշումներին, Բահրեյնի մարդու իրավունքների միության նախագահը հավաստել է .«Բահրեյնի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի նման անձինք ազգային դեմքեր են և իսլամական հասարակությունն իրավունք ունի ընդգծելու նման կրոնականներին աջակցելու անհրաժեշտությունը ՝ դատապարտելով Ալե-Խալիֆայի ռեժիմի քայլերը»: