Ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաների սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը
Միջազգային բարեգործական մի կառույց զգուշացրել է Եմենում հինգ տարեկանից ցածր երեխաներին խոլերայով վարակվելու վտանգի կապացկությամբ:
Բրիտանական Guardian օրաթերթի հաղորդմամբ՝ «Երեխաների փրկության» բարեգործական ինստիտուտը հրապարարակել է զեկույց, որում նշել է, որ ավելի քան մեկ միլիոն եմենցի երեխաների սպառնում է խոլերայով վարակվելու վտանգը:
Ըստ հաղորդման՝ ներկայումս 15 տարին չբոլորած պատանիները կազմում են Եմենում խոլերայով վարակված հիվանդների 44 տոկոսը:
Ըստ հաղորդման՝ Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի վրա իրականացված հարձակումների հետևանքով, միլիոնավոր եմենցիներ տառապում են թերսնումից: 2015 թ. ապրիլից ի վեր ավելի քան 425 հազար մարդ վարակվել է խոլերայով ,իսկ 1900-ը խոլերայի համաճարակի զոհ են դարձել:
«Երեխաների փրկության» բարեգործական կառույցի զեկույցում նշված է.«Եմենում հիվանդանոցներն ու բուժկենտրոնները ոչնչացել են պատերազմի հետևանքով»: