Կաբուլի հյուսիսում պայթյունի հետևանքով սպանվել են 11 ամերիկացի զորայիններ
Թալիբան խումբը տեղեկացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Կաբուլի հյուսիսում ՆԱՏՕ-ի շարասյան դեմ իրականացված հարձակման ընթացքում 11 ամերիկացի զորայինների սպանվելու մասին:
Թալիբան խմբի խոսնակ Զաբիոլլահ Մուջահեդը հայտարարել է, որ խմբի անդամներից մեկը հինգշաբթի օրը իր հետ կրած պայթուցիկ նյութերը պայթեցրել է Կաբուլի հյուսիսային Ղարաբաղի տարածքի մերձակայքում, որի հետևանքով սպանվեցին 11 և վիրավորվեցին որոշ թվով ամերիկացի զորայիններ:
Ամերիկյան ռազմական աղբյուրները հայտարարել են հարձակման հետևանքով մեկ զորայինի սպանվելու և վեց ուրիշների վիրավորվելու մասին:
Սա վերջին օրերին ՆԱՏՕ-ի ուժերի դեմ իրականացված երկրորդ հարձակումն է:
Այս պահին Աֆղանստանում ծառայում են շուրջ 13 հազար արտասահմանցի զորայիններ, որոնցից 10 հազարը ամերիկացի զորայիններ են: