Եմենցի հիվանդներին բուժելու համար ՄԱԿ-ը ժամկետանց դեղեր է առաքում
Եմենի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ասել է. «Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Եմենում խոլերայով վարակված հիվանդներին բուժելու համար ՄԱԿ-ը ժամկետանց դեղեր է առաքում»:
Եմենի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Խալեդ Ալ-Մադանին կիրակի օրը Իսլամական մարդու իրավունքների միջազգային համաժողովին առընթեր ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը տված մասնավոր հարցազրույցում ասել է. «Խոլերան երեք ու կես ամիս առաջվանից տարածվում է Եմենում և համաճարակն անսպասելի ընթացք է ստացել»:
«Վերջին տվյալների համաձայն, կասկածներ կան, որ Եմենում խոլերայով վարակաված է մոտավորապես 412 հազար մար, սիկ զոհերհ թիվհ կազմում է 1920 մարդ: Հիվանդությունն ամեն օր ավելի է տարածվում երկրում և այդ ժողովուրդը Կարմիր խաչից, ՅՈՒՆԻՍԵՖ-ից ու միջազգային այլ կազմակերպություններից փոքր ծավալի օժանդակություններ է ստանում»,-հայտարարել է Ալ-Մադանին:
Եմենի առողջապահության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է. «Տվյալների ու փաստերի համաձայն՝ չի բացառվում այս հիվանդությունը նախապես ծրագրված լինելու ու նաև այն հավանականությունը: Հնարավոր է, որ թշնամին մտածված կերպով բիոլոգիական պատերազմ մղելով այդ հիվանդությունը տարածել է Եմենում»:
«Սաուդական-ամերիկյան կոալիցիան արգելում է նավերի միջոցով դեղորայքի մուտքը և նույնիսկ վաճառականներին արգելել է ցանկացած տեսակի դեղորայք ներկրել Եմեն: Դժբախտաբար նման պայմաններում միջազգային հաստատություններն անհրաժեշտ դեղորայքն ապահովում են տեղական շուկաներից, և դա առավել սրում է ճգնաժամը»,-հայտարարել է Ալ-Մադանին: