Իրաքի խորհրդարանի պատգամավորը արձագանքել է այդ երկրում ԱՄՆ-ի քայլերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69416-Իրաքի_խորհրդարանի_պատգամավորը_արձագանքել_է_այդ_երկրում_ԱՄՆ_ի_քայլերին
ԱՄՆ-ի կողմից Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» աշխարհազորային ուժերի վրա իրականացված հարձակումից հետո, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆերդոս Ալ-Ավադին հանդես է եկել ամերիկյան զինծառայողներին Իրաքից հեռացնելու պահանջով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 16:08 Asia/Tehran
  • Իրաքի խորհրդարանի պատգամավորը արձագանքել է այդ երկրում ԱՄՆ-ի  քայլերին

ԱՄՆ-ի կողմից Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» աշխարհազորային ուժերի վրա իրականացված հարձակումից հետո, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆերդոս Ալ-Ավադին հանդես է եկել ամերիկյան զինծառայողներին Իրաքից հեռացնելու պահանջով:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի խորհրդարանի կին պատգամավոր՝ Ֆերդոս Ալ-Ավադին արձագանքելով ԱՄՆ-ի այդ քայլին չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն ,որում ասել է.«ժողովրդական աշխարհազորային ուժերի (Հաշդ Ալ-Շաաբի ) և Իրաքի զինված ուժերի  դեմ ամերիկացիների նման հարձակումներն  ահաբեկչական խմբավորումներին պահպանելու նպատակ ունեն»:

Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադին երեք ասել է.«Միջազգային կոալիցիան Իրաքի ներսում կամայական  հարձակումներ իրականացնելու  իրավասություն չունի»:

Նշենք,որ ԱՄՆ կործանիչները երկուշաբթի երեկոյան հարձակվել են «Հաշդ Ալ-Շաաբի»-ի Սեյյեդ-օլ-շոհադա գումարտակների դիրքերի վրա,որի հետևանքով զոհվել է 40 մարդ: Կան մեծ թվով վիրավորներ: