Իրաքի խորհրդարանի պատգամավորը արձագանքել է այդ երկրում ԱՄՆ-ի քայլերին
ԱՄՆ-ի կողմից Իրաքի «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» աշխարհազորային ուժերի վրա իրականացված հարձակումից հետո, այդ երկրի խորհրդարանի պատգամավոր՝ Ֆերդոս Ալ-Ավադին հանդես է եկել ամերիկյան զինծառայողներին Իրաքից հեռացնելու պահանջով:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրաքի խորհրդարանի կին պատգամավոր՝ Ֆերդոս Ալ-Ավադին արձագանքելով ԱՄՆ-ի այդ քայլին չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն ,որում ասել է.«ժողովրդական աշխարհազորային ուժերի (Հաշդ Ալ-Շաաբի ) և Իրաքի զինված ուժերի դեմ ամերիկացիների նման հարձակումներն ահաբեկչական խմբավորումներին պահպանելու նպատակ ունեն»:
Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ Էբադին երեք ասել է.«Միջազգային կոալիցիան Իրաքի ներսում կամայական հարձակումներ իրականացնելու իրավասություն չունի»:
Նշենք,որ ԱՄՆ կործանիչները երկուշաբթի երեկոյան հարձակվել են «Հաշդ Ալ-Շաաբի»-ի Սեյյեդ-օլ-շոհադա գումարտակների դիրքերի վրա,որի հետևանքով զոհվել է 40 մարդ: Կան մեծ թվով վիրավորներ: