Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը
Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Շեյխը հինգշաբթի օրը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Էսմայիլ Վալադ Շեյխը նշել է, որ Սանըայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնումը Եմենի ժողովրդի ցավն ու տառապանքը մեղմելու և այդ երկիր հումանիտար օժանդակությունների առաքումը երաշխավորելու ուղղությամբ վերցված կարևոր քայլ կլինի:
Միևնույն ժամանակ Եմենում փախստականների նորվեգական խորհուրդը երեկ հաղորդեց, որ Սանըայի միջազգային օդանավակայանը փակ լինելու պատճառով, հազարավոր եմենցիներ զրկված են բուժման համար օդային ճանապարհից օգտվելու հնարավորությունից:
2015 թվականի մարտին Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունը սկսվելուց ի վեր, այդ երկրի օդային սահմանները փակված են:
ՄԱԿ-ն ու նրան կից աշխատող կառույցները բազմիցս Արաբիայից պահանջել են հումանիտար օժանդակությունները Սանըայի օդանավակայանի միջոցով առաքվելու նպատակով, բացել Եմենի օդային սահմանները, սակայն սաուդական ռեժիմը մինչ այսօր անպատասխան է թողել այդ կապակցությամբ դիմումները: