Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69498-Եմենում_ՄԱԿ_ի_ներկայացուցիչը_պահանջել_է_բացել_Սանըայի_միջազգային_օդանավակայանը
Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Շեյխը հինգշաբթի օրը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 03:03 Asia/Tehran
  • Եմենում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը

Եմենի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էսմայիլ Վալադ Շեյխը հինգշաբթի օրը պահանջել է բացել Սանըայի միջազգային օդանավակայանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Էսմայիլ Վալադ Շեյխը նշել է, որ Սանըայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնումը Եմենի ժողովրդի ցավն ու տառապանքը մեղմելու և այդ երկիր հումանիտար օժանդակությունների առաքումը երաշխավորելու ուղղությամբ վերցված կարևոր քայլ կլինի:

Միևնույն ժամանակ Եմենում փախստականների նորվեգական խորհուրդը երեկ հաղորդեց, որ Սանըայի միջազգային օդանավակայանը փակ լինելու պատճառով, հազարավոր եմենցիներ զրկված են բուժման համար օդային ճանապարհից օգտվելու հնարավորությունից:

2015 թվականի մարտին Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունը սկսվելուց ի վեր, այդ երկրի օդային սահմանները փակված են:

ՄԱԿ-ն ու նրան կից աշխատող կառույցները բազմիցս  Արաբիայից պահանջել են հումանիտար օժանդակությունները Սանըայի օդանավակայանի միջոցով առաքվելու նպատակով, բացել Եմենի օդային սահմանները, սակայն սաուդական ռեժիմը մինչ այսօր անպատասխան է թողել այդ կապակցությամբ դիմումները: