Իրաքի քուրդերի ձեռքով ԻԼԻՊ-ի 1700 գործակալների ձերբակալումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69564-Իրաքի_քուրդերի_ձեռքով_ԻԼԻՊ_ի_1700_գործակալների_ձերբակալումը
Իրաքի Քուրդստանի տեղական ինքնակառավարման մարմնի ներքին հարցերով պատասխանատուն ասել է.«2016թ. հոկտեմբերից առայսօր Իրաքի Փեշմարգայի ուժերը ձերբակալել են 1700 իլիպականների, որոնք փորձել են փախստականների հետ տարածաշրջան մտնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 14:22 Asia/Tehran
  • Իրաքի քուրդերի ձեռքով ԻԼԻՊ-ի 1700 գործակալների ձերբակալումը

Իրաքի Քուրդստանի տեղական ինքնակառավարման մարմնի ներքին հարցերով պատասխանատուն ասել է.«2016թ. հոկտեմբերից առայսօր Իրաքի Փեշմարգայի ուժերը ձերբակալել են 1700 իլիպականների, որոնք փորձել են փախստականների հետ տարածաշրջան մտնել»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ ուրբաթ օրը, Իրաքի Քուրդստանի տեղական ինքնակառավարման մարմնի ներքին հարցերով պատասխանատու Քերիմ Սանջարին հավելել է.«Ճակատներում կրած պարտություններից հետո, Քուրդստանում ահաբեկչական հարձակում իրականացնելու համար ԻԼԻՊ-ը ջանքեր գործադրեց փախստականների խմբերի հետ մտնի այդ տարածք, սակայն անվտանգության ուժերը փակեցին ահաբեկիչներին ճանապարհը և թույլ չտվեցին, որպեսզի ԻԼԻՊ-ի գործակալները այդ տարածք ներս մտնեն:

«Չնայած որ ԻԼԻՊ-ը պարտվել է, սակայն նրա գործակալների մնացորդները դեռ կան և տարածաշրջանի ու ժողովրդի անվտանգության համար սպառնալիք են համարվում և անվտանգության ուժերի պարտականությունն է կանխարգելել նրանց ներթափանցումը»,-հավելել է Սանջարին:

2017թ. հուլիսին Իրաքյան միասնական ուժերը Նինվե նահանգի կենտրոն Մոսուլը ազատագրեցին ԻԼԻՊ-ի հսկողությունից: