ՄԱԿ-ի փախստականների գործերի կոմիսարը Սիրիայում հանդիպումներ է անցկացրել պաշտոնատարների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i697-ՄԱԿ_ի_փախստականների_գործերի_կոմիսարը_Սիրիայում_հանդիպումներ_է_անցկացրել_պաշտոնատարների_հետ
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին հորդորել է սիրիական հակամարտության կողմերին՝ ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքը պաշարված բոլոր շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 21-ին նա հայտարարել է Դամասկոսում՝ հունվարի սկզբին պաշտոնն ստանձնելուց հետո Սիրիա իր կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2016 08:12 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի փախստականների գործերի կոմիսարը Սիրիայում հանդիպումներ է անցկացրել պաշտոնատարների հետ

ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին հորդորել է սիրիական հակամարտության կողմերին՝ ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների անարգել մուտքը պաշարված բոլոր շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հունվարի 21-ին նա հայտարարել է Դամասկոսում՝ հունվարի սկզբին պաշտոնն ստանձնելուց հետո Սիրիա իր կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում:

Գրանդին հանդիպումներ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի, տեղական ինքնակառավարման գործերի նախարար Օմար Գալավանջիի եւ ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեկդադի հետ:

Գերագույն կոմիսարը հավաստել է «Սիրիայի բոլոր մասերում ներքին վերաբնակներին օգնություն ցուցաբերելու վարչության պատրաստակամությունը» եւ աջակցություն է խոստացել կրթության բնագավառում ծրագրերի իրականացման գործում: Սիրիա մեկօրյա այցի ընթացքում Գրանդին հանդիպել է նաեւ Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչների հետ, որը վարչության հիմնական հումանիտար գործընկերն է երկրում:

Ինչպես ՄԱԿ-ի վարչությունը նշել է մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ, Սիրիայում հումանիտար աջակցության կարիք ունի 13,5 մլն մարդ: Նրանցից 6,5 միլիոնը ներքին վերաբնակներ են, իսկ 4,6 միլիոնը՝ փախստականներ, որոնք ապաստան են գտել հարեւան երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

orer.am

23/1/2016