Ազատագրվել է Սիրիայի մայրաքաղաքի արևելյան թաղամասերից մեկը
Օգոստոս 13, 2017 14:16 Asia/Tehran
Սիրիայի բանակը կատարելապես ազատագրել է ահաբեկիչների կողմից բռնազավթված Դամասկոսի արևելքում գտնվող Ջուբար թաղամասը:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը տեղի ունեցած գործողության ժամանակ, Սիրիայի բանակը ոչնչացրել է ահաբեկիչներին պատկանող մի քանի ավտոմեքենա և ռազմական սարքավորումներ:
Վերջին շաբաթների ընթացքում, Սիրիայի բանակայիններին հաջողվել է անվտանգություն ու խաղաղություն հաստատել Ռաքքայի հարավային շրջանների գյուղերում ու ավաններում:
Ի դեպ, Սիրիայի արևելյան շրջաններում բանակի հրամանատար Մոհամմեդ Խոզուրը հայտարարել է, որ բանակը ծրագրել է ազատագրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից բռնազավթված Դեյր Էլ Զորի շրջանը:
Պիտակ