Աֆղանստանի Միրզա Օլանգի տարածքում խմբային գերեզմաններ են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i69894-Աֆղանստանի_Միրզա_Օլանգի_տարածքում_խմբային_գերեզմաններ_են_հայտնաբերվել
Աֆղանստանի Սարփոլի նահանգապետի խոսնակը տեղեկացրել է այդ նահանգի Միրզա Օլանգի տարածքում խմբային գերեզմաններ հայտնաբերվելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 03:04 Asia/Tehran
  • Աֆղանստանի Միրզա Օլանգի տարածքում խմբային գերեզմաններ են հայտնաբերվել

Աֆղանստանի Սարփոլի նահանգապետի խոսնակը տեղեկացրել է այդ նահանգի Միրզա Օլանգի տարածքում խմբային գերեզմաններ հայտնաբերվելու մասին:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Սարփոլի նահանգապետի խոսնակ Զաբիոլլահ Ամանին հայտարարել է, որ երեքշաբթի օրը հայտնաբերվել են երեք խմբային գերեզմաններ, որտեղ ամփոփված են եղել Միզրա Օլանգի տարածքում Թալիբների ու ԻԼԻՊ թաքֆիրական խմբի գործարքի արդյունքում սպանված 42 զորայինների և խաղաղ քաղաքացիների դիակներ:

Գլխատված դիակներից որոշները պատկանում են կանանց ու երեխաների:

Անցած շաբաթվա սկզբին Աֆղանստանի Սարփոլ նահանգի Սայադ քաղաքի մերձակա Միրզա Օլանգի տարածքի դեմ Թալիբների և ԻԼԻՊ ահաբեկչական խմբի իրականացրած համատեղ հարձակման ընթացքում կոտորածի ենթարկվեցին ավելի քան 60 շիաներ, այդ թվում կանայք ու երեխաներ:

Աֆղանստանի բանակի ուժերը երկուշաբթի օրը Միրզա Օլանգում լայնամասշտաբ գործողություն իրականացնելով Թալիբների խմբի դեմ, տարածքն ազատեցին հիշյալ խմբի գրավումից: