Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի Ալ¬Աքրամիա շրջանը
Օգոստոս 16, 2017 05:29 Asia/Tehran
Զինված ավազակախմբերն օգոստոսի 15¬ին հրթիռակոծել են Հալեպի Ալ¬ Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Հալեպի ոստիկանապետ Իսամ ԱշՇիլլին: Եվս 9 բնակիչ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Դեռևս հայտնի չէ, թե ահաբեկիչները որ խմբավորմանն են անդամակցում: «Հալեպի արևմուտքում գտնվող զինված խմբավորումները խախտելով հրադադարը՝ հրթիռակոծել են բնակեցված Ալ Աքրամիա շրջանը, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ փոքրիկ երեխա, ևս 9-ը ստացել են վնասվածքներ», ասել է ԱշՇիլլին:
Armenpress.am
Պիտակ