ՄԱԿ-ն ազդարարեց Եմենի փլուզվող տնտեսության մասին
ՄԱԿ-ը հայտարարել է, որ 8 միլիոն եմենցիներ այդ երկրի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվելու պատճառով զրկվել են ֆինանսական եկամուտներից և սա ազդարարում է Եմենի տնտեսությունը փլուզվելու մասին:
Համաձայն ՄԱԿ-ի լրատվական կայքի հաղորդման, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հինգշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ 2015 թվականից ի վեր Եմենի դեմ Արաբիայի հարձակումներն այդ երկրում սաստիկ չքավորության պատճառ են դարձել, այնպես որ արաբական տարածաշրջանի ամենաչքավոր երկրում աննախադեպ ճգնաժամ է ծագել»:
«Հանրային ծառայությունների մատուցումը խափանվել է և շատ կազմակերպություններ ու Եմենի վարչական կառույցներ անկարող են վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը»,-ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հայտարարել է, որ 27 միլիոն բնակչություն ունեցող երկրում, երեք տարի տևած պատերազմի հետևանքով սպանվել ու վիրավորվել է տասնյակ հազարավոր մարդ և 3 միլիոն ուրիշներ տարհանվել են:
Հաղորդագրությունն ընդգծում է, որ Եմենում 21 միլիոն 200 հազար մարդ հումանիտար օժանդակությունների կարիք ունի, 17 միլիոն մարդ տառապում է սննդային ապահովության բացակայությունից, իսկ 7 միլիոն մարդ գտնվում է սովի սեմին: