ԻԼԻՊ-ն Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով նոր տեսանյութ է հրապարակել
Մարտ 06, 2016 14:20 Asia/Tehran
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանում:
Տեսանյութի սկզբում Դաղստանում մահապարտ-ահաբեկչի մեքենայի պայթյունի կադրերն են: Այս ահաբեկչության պատասխանատվությունը, որի արդյունքում 2 ոստիկան էր զոհվել, ստանձնել է ԻՊ-ն:
Gazeta-ի փոխանցմամբ՝ զինյալները հավելել են, որ իրենք ԻՊ-ի առաջորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի զինվորներն են: Ահաբեկիչները նաեւ ռուսերեն են խոսել:
Բացի այդ, հոլովակում ցուցադրվել են իբր ռուսական հատուկ ծառայությունների գործակալի մահապատիժը: Ամեն դեպքում, այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:
Artsakhpress.am
6/3/2016
Պիտակ