Ասադ.«Պարտության մատնեցինք արևմուտքցիների նախագիծը»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70258-Ասադ._Պարտության_մատնեցինք_արևմուտքցիների_նախագիծը
«Չնայած Սիրիան ծանր է վճարել ահաբեկչության դեմ պայքարի դիմաց, սակայն ձախողվել են մեր երկրի դեմ արևմուտքցիների դավադրությունները»․ասել է Սիրիայի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 14:12 Asia/Tehran
  • Ասադ.«Պարտության մատնեցինք արևմուտքցիների նախագիծը»

«Չնայած Սիրիան ծանր է վճարել ահաբեկչության դեմ պայքարի դիմաց, սակայն ձախողվել են մեր երկրի դեմ արևմուտքցիների դավադրությունները»․ասել է Սիրիայի նախագահը:

Կիրակի օրը Սիրիայի արտգործնախարարության համագումարում ունեցած ելույթում Բաշար Ասադն անդրադարձել է Սիրիայում պատերազմ հրահրելու թշնամիների նպատակներին, ասելով, որ Սիրիային տիրելը նշանակում է տիրել Միջին Արևելքին, իսկ ով տիրի Միջին Արևելքին, ազդեցիկ դերակատարություն կարող է ունենալ միջազգային բեմում:

Բարձր գնահատելով Սիրիային ցուցաբերած ԻԻՀ օժանդակությունները և իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հոգատարությունը, Բաշար Ասադն ասել է.«Իրանը միշտ տնտեսական, ռազմական ու քաղաքական օժանդակություն է ցուցաբերել Սիրիային»:

Նշելով, որ ենթարկվելու համեմատությամբ դիմադրությունն ավելի քիչ ծախս է պահանջում, Բաշար Ասադն ասել Է.«Ռուսաստանը, Իրանն ու Լիբանանի Հեզբոլլահը մեծ դերակատարություն են ունեցել Սիրիայի կայունության պահպանման հարցում և դյուրացրել են առաջընթացները»: