Իրավապաշտպան խմբերի ընդգծմամբ Ալե Խալիֆայի ռեժիմը կտտանքների է ենթարկում Բահրեյնի ժողովրդին
Բահրեյնում իրավապաշտպան երեք խմբեր երեքշաբթի օրը զեկույց հրապարակելով հայտարարել են, որ Ալե Խալիֆայի ռեժիմը ճնշում է այդ երկրի ժողովրդի խաղաղ ցույցերը և բողոքարարներին կտտանքների է ենթարկում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ հաստատություն»-ը, «Բահրեյնում մարդու իրավունքների ֆորում»-ը և »Ողջույն ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին» իրավապաշտպան խումբը նշել են, որ Ալե Խալիֆայի լիարժեք վերահսկողության ներքո աշխատող Բահրեյնի անվտանգության գործակալությունը ճնշում է այդ երկրի ժողովրդի բողոքները:
«Մահվան սենյակներ» խորագրի ներքո զեկույցում, խմբերը հայտարարել են, որ բահրեյնցի բողոքարարները Ալե Խալիֆայի բանտերում կտտանքների և բռնության են ենթարկվում:
Բահրեյնը 2011 թվականի փետրվարի 14-ից Ալե Խալիֆայի դեմ ժողովրդային հեղափոխության ականատես է: