Կատարի նախապայմանը. Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները պետք է ներողություն խնդրեն
Օգոստոսի 24-ին Կատարի Պն-ն ասել է. «Կատարին շրջափակող երկրները պետք է ներողություն խնդրեն այդ երկրից և վերջ տան շրջափակմանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Խալեն Բեն Մոհամմեդ Ալ-Աթիեն հավելել է.«Կատարի ինքնիշխանության հարգման նախապայմանով Դոհան բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել բանակցությունների համար»:
Մյուս կողմից Կատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի դեսպանը Թեհրան է վերադառնալու:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Կատարի ԱԳ նախարաությունը իր տարածած հաղորդագրության մեջ նշել է.«Այս քայլը կատարվում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման նպատակով»:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային կապի ընթացքում Կատարի ԱԳ նախաարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին տեղեկացրել է այդ երկրի Թերան վերադարձի մասին:
2016թ. հունվարին Սաուդյան Արաբիայի ճնշումների ազդեցությամբ Կատարը իր Թեհրանում իր դեսպանին Դոհա էր կանչել:
Կատարի ՊՆ-ն նշել է.«Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Կատարի դեմ Սահմանված դաժան շրջափակումնրից հետո Իրանը Կատարի թռիչքների առջև բացելով իր օդային սահմանները, օգնեց Դոհային»: