Կատարի նախապայմանը. Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները պետք է ներողություն խնդրեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70566-Կատարի_նախապայմանը._Սաուդյան_Արաբիան_ու_նրա_դաշնակիցները_պետք_է_ներողություն_խնդրեն
Օգոստոսի 24-ին Կատարի Պն-ն ասել է. «Կատարին շրջափակող երկրները պետք է ներողություն խնդրեն այդ երկրից և վերջ տան շրջափակմանը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2017 11:57 Asia/Tehran
  • Կատարի նախապայմանը. Սաուդյան Արաբիան ու նրա դաշնակիցները պետք է ներողություն խնդրեն

Օգոստոսի 24-ին Կատարի Պն-ն ասել է. «Կատարին շրջափակող երկրները պետք է ներողություն խնդրեն այդ երկրից և վերջ տան շրջափակմանը»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Խալեն Բեն Մոհամմեդ Ալ-Աթիեն հավելել է.«Կատարի ինքնիշխանության հարգման նախապայմանով Դոհան բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել բանակցությունների համար»:

Մյուս կողմից Կատարի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի դեսպանը Թեհրան է վերադառնալու:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Կատարի ԱԳ նախարաությունը իր տարածած հաղորդագրության մեջ նշել է.«Այս քայլը կատարվում է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման նպատակով»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսային կապի ընթացքում Կատարի ԱԳ նախաարար Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին տեղեկացրել է այդ երկրի Թերան վերադարձի մասին:

2016թ. հունվարին Սաուդյան Արաբիայի ճնշումների ազդեցությամբ Կատարը իր Թեհրանում իր դեսպանին Դոհա էր կանչել:

Կատարի ՊՆ-ն նշել է.«Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Կատարի դեմ Սահմանված դաժան շրջափակումնրից հետո Իրանը Կատարի թռիչքների առջև բացելով իր օդային սահմանները, օգնեց Դոհային»: