Արաբիան բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար օգտվում է արտարժութային պահուստներից
Սաուդյան Արաբիայի կենտրոնական բանկի զեկույցը վկայում է այն մասին, որ այդ երկրի արտարժութային պահուստների ծավալի անկումը շարունակվում է և այդ երկիրն իր բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով պարտավորվում է օգտվել իր արտարժութային պահուստից:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Արաբիայի կենտրոնական բանկի հինգշաբթի օրը կատարած հայտարարության համաձայն՝ այդ երկրի արտարժութային պահուստը հուլիս ամսին նախորդ հունիս ամսվա համեմատությամբ 6 միլիարդ 300 միլիոն դոլար նվազելով հասել է 487 միլիարդ դոլարի, ինչը 2011 թվականին ի վեր ամենացածր մակարդական է համարվում:
Արաբիայի արտարժութային պահուստի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ 12,8 տոկոս կրճատվել է:
Արաբիայի իշխանությունները հուլիս ամսին բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով 17 միլիարդ սաուդական ռիալ արժողությամբ պարտատոմսեր հրապարակեցին և հայտարարեցին, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով արտարժութային պահուստից օգտվելու փոխարեն, փորձելու են պարտատոմսեր հրապարակել:
Ավելի վաղ, Արաբիայի ֆինանսների նախարարությունը տեղեկացրել էր, որ 2017 թվականի առաջին կեսին այդ երկրի բյուջեի դեֆիցիտը հասել է 51 տոկոսի:
Ահաբեկչական խմբերին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը պատճառ է դարձել, որ Ալե Սաուդի ռեժիմը 2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում կորցնի իր արտարժութային պահուստի շուրջ 36 միլիարդ դոլարը: Եմենում Արաբիայի հրահրած պատերազմն էլ սարսափելի ծախսեր է առաջացրել Ալե Սաուդի ռեժիմի համար: