ՄԱԿ-ն ընդգծել է, որ հովանավորում է Իրաքի միատարրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70676-ՄԱԿ_ն_ընդգծել_է_որ_հովանավորում_է_Իրաքի_միատարրությունը
Իրաքում ՄՍԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է այդ երկրի միատարրության հանդեպ կազմակերպության հովանավորության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2017 13:24 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդգծել է, որ հովանավորում է Իրաքի միատարրությունը

Իրաքում ՄՍԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է այդ երկրի միատարրության հանդեպ կազմակերպության հովանավորության անհրաժեշտությունը:

«Մեհր» լրատվական գործակալության ուրբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Քուբիշը Բաղդադում Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «ՄԱԿ-ը պաշտպանում է Իրաքի միատարրությունն ու ժողովրդավար համակարգը և դեմ է նրա մասնատմանն ու թուլացմանը»:

Հանդիպման ժամանակ կողմերը խորհրդակցություն կատարեցին Իրաքի ապահովական, քաղաքական ու տնտեսական, ինչպես նաև տարածաշրջանի վերջին զարգացումների և ահաբեկչության դեմ պատերազմի շուրջ:

Իրաքի Քուրդստանի որոշ կուսակցություններ հունիսի 7-ին այդ տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիի ներկայությամբ գումարված նիստում համաձայնեցին 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքից Քուրդստանի տարածքի մասնատման մասին հանրաքվեի անցկացմանը:

Այս հարցը դեմ է առել Իրաքի կառավարության ու տարբեր խմբերի, ինչպես նաև տարածաշրջանի ու աշխարհի տարբեր երկրների հակառակության: