Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70756-Թուրքիան_զինտեխնիկա_է_կուտակում_Սիրիայի_հետ_սահմանին
Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում զինտեխնիկա է կուտակում։Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էլբեյլիի հանդիպակաց կողմում գտվնող սիրիական Աֆրին շրջանը վերահսկվում է Սիրիայի քրդական ուժերի կողմից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 26, 2017 17:08 Asia/Tehran
  • Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան Սիրիայի հետ սահմանակից Քիլիս նահանգի Էլբեյլի շրջանում զինտեխնիկա է կուտակում։Թուրքական «Yeniakit» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Էլբեյլիի հանդիպակաց կողմում գտվնող սիրիական Աֆրին շրջանը վերահսկվում է Սիրիայի քրդական ուժերի կողմից:

Նշվում է, որ Էլբեյլիում արդեն իսկ տեղակայվել են «Fırtına» տեսակի հաուբիցներ և «M 114» զրահափոխադրիչներ: Զինտեխնիկան սահմանային է հասցվել 10 բեռնատար ավտոմեքենաների միջոցով:Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) նույնականացնում է «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) հետ՝ երկուսն էլ համարելով ահաբեկչական կառույց:

zham.am/