Սիրիայի Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրվել են
Օգոստոս 26, 2017 14:13 Asia/Tehran
Սիրիայի բանակը և այդ երկրի դաշնակիցները Հոմս նահանգի 17 շրջաններ ազատագրել են ԻԼԻՊ խմբավորման ահաբեկիչներից:
ՖԱՐՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ala'al al-Harbi տեղեկատվական կայքը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ 17 շրջան անցել է Սիրիայի ու Դիմադրության ուժերի վերահսկողության տակ:
Ահաբեկիչները արկեր նետելով Հոմս նահանգի հյուսիսային գյուղերի ուղղությամբ սպանել են մի խաղաղ բնակչի:
Ուրբաթ օրը Սիրիայում գտնվող ՌԴ զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրել է անցած երեք ամիսների ընթացքում այդ երկրում 8000 ահաբեկիչների սպանվելու մասին:
Սիրիական ուժերը Դիմադրության ուժերի աջակցությամբ ծանր հարվածներ են հասցրել ահաբեկիչներին:
Պիտակ