Իրաքյան ուժերն իրենց ձեռքն են վերցրել Թալ Աֆար քաղաքի վերահսկողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70780-Իրաքյան_ուժերն_իրենց_ձեռքն_են_վերցրել_Թալ_Աֆար_քաղաքի_վերահսկողությունը
Իրաքյան աղբյուրների հաղորդմամբ, Իրաքի հյուսիսային Նինվե նահանգի արևմտյան Թալ Աֆար քաղաքը դուրս է բերվել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տիրապետությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 14:27 Asia/Tehran
  • Իրաքյան ուժերն իրենց ձեռքն են վերցրել Թալ Աֆար քաղաքի վերահսկողությունը

Իրաքյան աղբյուրների հաղորդմամբ, Իրաքի հյուսիսային Նինվե նահանգի արևմտյան Թալ Աֆար քաղաքը դուրս է բերվել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման տիրապետությունից:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ Իրաքի պատերազմի քարոզչության շտաբը շաբաթ օրը հայտարարել է, Իրաքի բանակային, ժողովրդական հավաքազորային, հակաահաբեկչական կազմակերպության  և Դաշնային ոստիկանության համագործակցւթյան , նաև այդ երկրի կրոնական առաջնորդի ուղորդումների արդյունքում , Թալ Աֆար քաղաքի վերահսկողությունն  անցնել է իրաքյան ուժերի ձեռքը: 

Ավելի վաղ, Թալ Աֆար քաղաքում Իրաքի համատեղ օպերացիայի հնամանատար ՝ Աբդոլ Ամիր Ռաշիդ Յարոլլահը հայտարարել էր .«Իրաքի ընդհանուր ուժերն ԻԼԻՊ-ի ձեռքից ազատագրել են քաղաքի 90 տոկոսը»:

«Թալ Աֆար քաղաքի ազատագրմամբ, Դաշնային ոստիկանները և Հաշդ Ալ-Շաաբի ուժերն ավարտել են իրենց առաքելությունը»ասել է նա:

Իրաքի վարչապետ և զինված ուժերի գլխավոր հրամանատար ՝ Հեյդար Ալ-Էբադին Թալ Աֆար է այցելել ՝ առաջիկա ժամերին ԻԼԻՊ ահաբեկչակն խմբավորման ձեռքից քաղաքի ամբողջական ազատագրման մասին հայտարարելու: