42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են քննարկել Եմենում մարդու իրավունքների ոտնահարման հարցը
Եմենում 42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են միջազգային ու համատեղ անկախ հանձնախմբեր կյանքի կոչել ՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման հարցը քննարկելու համար:
«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» ինտերնետային կայքը հայտարարել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն ներկայացուցչին և Սանաայում տարբեր երկրների դեսպաններին հղած նամակում, եմենական քաղաքացիական կազմակերպությունները գրել են.«Եմենի պատերազմի զոհերի թիվը հասել է 40 հազար հոգու և երկրում մեծացել է մարդու իրավունքների ոտնահարումը»:
Նամակում նշված է.«Սովը, խոլերան, խաղաղ բնակիչների կոտորածը, բռնությունը, երկրի ենթակառուցվածքների ոչնչացումը, գաղթականությունը, խոշտանգումն ու թալանը, Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործություններն են»:
Կազմակերպությունները նշել են, որ իրենց գործունեությանը խանգարող հանգամանքներ կան և իրենց թույլ չի տրվում հումանիտար օգնությունները փոխանցելու համար պաշարված տարածք մտնել:
Անցյալ տարվա ընթացքում, Եմենի կանանց ու աղջիկների դեմ 10 հազար բռնության դեպքեր են գրանցվել: