42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են քննարկել Եմենում մարդու իրավունքների ոտնահարման հարցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70814-42_քաղաքացիական_կազմակերպություններ_պահանջել_են_քննարկել_Եմենում_մարդու_իրավունքների_ոտնահարման_հարցը
Եմենում 42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են միջազգային ու համատեղ անկախ հանձնախմբեր կյանքի կոչել ՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման հարցը քննարկելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 27, 2017 07:44 Asia/Tehran
  • 42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են քննարկել Եմենում մարդու իրավունքների ոտնահարման հարցը

Եմենում 42 քաղաքացիական կազմակերպություններ պահանջել են միջազգային ու համատեղ անկախ հանձնախմբեր կյանքի կոչել ՝ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման հարցը քննարկելու համար:

«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» ինտերնետային կայքը հայտարարել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն ներկայացուցչին և Սանաայում տարբեր երկրների դեսպաններին հղած նամակում, եմենական քաղաքացիական կազմակերպությունները գրել են.«Եմենի պատերազմի զոհերի թիվը հասել է 40 հազար հոգու և երկրում մեծացել է մարդու իրավունքների ոտնահարումը»:

Նամակում նշված է.«Սովը, խոլերան, խաղաղ բնակիչների կոտորածը, բռնությունը, երկրի ենթակառուցվածքների ոչնչացումը, գաղթականությունը, խոշտանգումն ու թալանը, Եմենի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործություններն են»:

Կազմակերպությունները նշել են, որ իրենց գործունեությանը խանգարող հանգամանքներ կան և իրենց թույլ չի տրվում հումանիտար օգնությունները փոխանցելու համար  պաշարված տարածք մտնել:  

Անցյալ տարվա ընթացքում, Եմենի կանանց ու աղջիկների դեմ 10 հազար բռնության դեպքեր են գրանցվել: