Սիրիայի Ռաքքայում սպանվել են ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչներ
Սիրիայի բանակը Ռուսաստանի օդուժի պաշտպանությամբ, Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգի արևելյան բաժնում սպանել է ԻԼԻՊ-ի 800 ահաբեկիչների:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Սիրիայի զորայինները կիրակի օրը հյուսիսային Ռաքքա նահանգում սպանել են ԻԼԻՊ-ի ավելի քան 800 ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկիչներին պատկանող շուրջ 60 տանկեր, զինվորական ինքնագնացներ ու հրթիռ արձակող սարքեր:
Սիրիայի Հոմս և Ռաքքա նահանգներում սիրիական ուժերի արձանագրած հաջողություններից և հատկապես Հոմս նահանգում ահաբեկիչների վերջին հենակետը համարվող Ալ-Սախանա քաղաքի ազատագրումից հետո, Սիրիայի հրամանատարությունը հրապարակել է Դեյր-էլ-Զոր քաղաքի ազատագրման կոչը:
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր նահանգը Սիրիայում ԻԼԻՊ-ի ամենախոշոր հենակետն է համարվում: