Աֆղանստանում մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել. 10 զոհ կա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70890-Աֆղանստանում_մահապարտն_ավտոմեքենա_է_պայթեցրել._10_զոհ_կա
Աֆղանստանի հարավում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 8-ը վիրավոր է:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 28, 2017 06:38 Asia/Tehran
  • Աֆղանստանում մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել. 10 զոհ կա

Աֆղանստանի հարավում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 8-ը վիրավոր է:

Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է ահաբեկչի ավտոմեքենայում, Հիլմենդ գավառում բանակային ավտոշարասյան վրա հարձակման ժամանակ: Շրջանի ղեկավար Նավա Ատիկուլլա Կհանի խոսքով՝ զոհերի թվում զինվորականներ եւ քաղաքացիական անձինք կան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

news.am