Աֆղանստանում մահապարտն ավտոմեքենա է պայթեցրել. 10 զոհ կա
Օգոստոս 28, 2017 06:38 Asia/Tehran
Աֆղանստանի հարավում մահապարտը պայթեցրել է իրեն, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 8-ը վիրավոր է:
Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է ահաբեկչի ավտոմեքենայում, Հիլմենդ գավառում բանակային ավտոշարասյան վրա հարձակման ժամանակ: Շրջանի ղեկավար Նավա Ատիկուլլա Կհանի խոսքով՝ զոհերի թվում զինվորականներ եւ քաղաքացիական անձինք կան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առայժմ որեւէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
news.am
Պիտակ