Պայթյուն`Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i70982-Պայթյուն_Քաբուլում_ԱՄՆ_ի_դեսպանատան_մոտ
Աֆղանստանի մայրքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2017 07:10 Asia/Tehran
  • Պայթյուն`Քաբուլում  ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Աֆղանստանի մայրքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ:

Երեքշաբթի առավոտյան, մահապարտն իրեն պայթեցրել է Քաբուլի Վազիր Աքբարխան թաղամասում, «Քաբուլ բանկ»-ի և ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ:

Նախնական տվյալներով, զոհվել է մեկ և վիրավորվել է ութ մարդ:

Անցած երկու ամիսների ընթացքում, Քաբուլում, հատկապես վազիր Աքբարխան թաղամասում, որտեղ տեղակայված են մեծ թվով դեսպանատներ ու ռազմական կենտրոններ, պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքոով զոհվել ու վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:

Այդ հարձակումների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: