Իրաքի իշխանությունները դեմ են Քերքուքի նահանգապետարանի խորհրդի քայլին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71032-Իրաքի_իշխանությունները_դեմ_են_Քերքուքի_նահանգապետարանի_խորհրդի_քայլին
Իրաքի վարչապետի խոսնակը դատապարտել է այդ երկրի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին միանալու կապակցությամբ Քերքուքի նահանգապետարանի խորհրդի ընդունած որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 03:00 Asia/Tehran
  • Իրաքի իշխանությունները դեմ են Քերքուքի նահանգապետարանի խորհրդի քայլին

Իրաքի վարչապետի խոսնակը դատապարտել է այդ երկրի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին միանալու կապակցությամբ Քերքուքի նահանգապետարանի խորհրդի ընդունած որոշումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի խոսնակ Սաըդ Ալ-Հադիսին, երեքշաբթի երեկոյան դատապարտելով Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեին միանալու համար Քերքուքի նահանգապետարանի խորհրդում կատարված քվեարկությունը, նշել է, որ այն անօրինական է ու հակասում է  երկրի սահմանադրությանը:

«Քուրդստանի տարածքի մաս չկազմող նահանգներն առանց կենտրոնական իշխանության համաձայնության չեն կարող որոշում ընդունել և Քերքուքն էլ մեկն է այդ նահանգներից»,-հայտարարել է Իրաքի վարչապետի խոսնակը:

Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ Ալ-Ջաբուրին նույնպես հայտարարել է. «Քերքուք նահանգը վարչական ու անվտանգության տեսակետից պատկանում է Բաղդադի կենտրոնական իշխանությանը և Իրաքի Քուրդստանի տարածքը որևէ իշխանություն չունի այդ նահանգի վրա»:

Քերքուքի նահանգային խորհուրդը երեքշաբթի օրը կողմ քվեարկեց 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման կապակցությամբ նախատեսված հանրաքվեին միանալուն: