Թուրքիան պատրաստվում է «Եփրատի վահան» գործողության երկրորդ փուլին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71075-Թուրքիան_պատրաստվում_է_Եփրատի_վահան_գործողության_երկրորդ_փուլին
Սիրիայում անվտանգության գոտիների վերաբեյալ հերթական բանակցություններից հետ, որոնք տեղի են ունեցել Աստանայում, Թուրքիան որոշել է սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողությունների երկրորդ փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2017 13:56 Asia/Tehran
  • Թուրքիան պատրաստվում է «Եփրատի վահան» գործողության երկրորդ փուլին

Սիրիայում անվտանգության գոտիների վերաբեյալ հերթական բանակցություններից հետ, որոնք տեղի են ունեցել Աստանայում, Թուրքիան որոշել է սկսել «Եփրատի վահան» ռազմական գործողությունների երկրորդ փուլը:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

«Սաբահ»-ի փոխանցմամբ` այս փուլում Թուրքիան գործելու է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ, ներառյալ հետախուզության ոլորտը:

Հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին՝ «Արմենպրես»-ը օգոստոսի 18-ին հաղորդել էր, որ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:

Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն՝ 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:

 

http://orer.news/