Սիրիայում շարունակվում են Ջաբերի Անսարիի խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71094-Սիրիայում_շարունակվում_են_Ջաբերի_Անսարիի_խորհրդակցությունները
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը  հանդիպում ու զրույց է ունեցել Սիրիայի ԱԳ փոխնախարարի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 03:03 Asia/Tehran
  • Սիրիայում շարունակվում են Ջաբերի Անսարիի խորհրդակցությունները

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը  հանդիպում ու զրույց է ունեցել Սիրիայի ԱԳ փոխնախարարի հետ:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հոսեյն Ջաբերի Անսարին Սիրիայի պաշտոնատարների հետ խորհրդակցությունների շրջանակում չորեքշաբթի օրը հանդիպել է այդ երկրի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Մեղդադի հետ:  Կողմերը մտքերի փոխանակում են կատարել Սիրիայի վերջին զարգացումների և Աստանայի բանակցային գործընթացի շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը մինչև Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպումը, տեսակցություն ու զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմի հետ:

Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ Ջաբերի Անսարին զեկուցելով Սիրիայի առնչությամբ տարածաշրջանային ու միջազգային տարբեր կողմերի հետ ԻԻՀ դիվանագիտական շփումների մասին, ընդգծել է երկու երկրի պաշտոնատարների միջև շարունակական ու սեղմ խորհրդակցությունների անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի հանդեպ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի և Իրանի ժողովրդի ու կառավարության ցուցաբերած հովանավորության կապակցությամբ:

ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարին երեքշաբթի գիշեր ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս:

Հատկանշական է, որ  Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան երկուշաբթի օրը ժամանել էր Թեհրան:

Սիրիայի ճգնաժամի վերջին զարգացումներն, ինչպես նաև այս ճգնաժամը քաղաքական երկխոսության միջոցով կարգավորելը Թեհրանում իրանցի պաշտոնատարների հետ Դի Միստուրայի խորհրդակցությունների առանցքն են կազմել: