ՄԱԿ-ը նախազգուշացրել է Սիրիայում ահաբեկչական խմբերի հանցագործությունների կապակցությամբ
ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը նախազգուշարել է ահաբեկչական խմբերի կողմից Սիրիայի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների շարունակման կապակցությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը, հանդես գալով մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ի հատուկ խորհրդական ու ցեղասպանության հարցերի փորձագետ Ադամ Դինքը հայտարարել է.«ԻԼԻՊ-ը Սիրիայի Ռաքքա քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես կենդանի վահան»:
«Ռաքքա քաղաքի բնակիչներից շորջ 25 հազարը ապրում է անբարենպաստ պայմաններում»,- հավելել է ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը:
Ադամ Դինքը հավաստել է.«Ռաքքայի այն բնակիչներն, ովքեր փորձում են լքել քաղաքը, սպանվում են ԻԼԻՊ-ի կողմից»:
Վերջին ամիսների ընթացքում Սիրիայի զինված ուժերը դիմադրության ուժերի օգնությամբ կարողացել են ծանր հարվածներ հասցնել ահաբեկիչներին: