ԻԼԻՊ-ն իսլամական զարթոնքը սանձելու ԱՄՆ-ի գործիքն է
Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահը ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իսլամական զարթոնքի խորացած հոսանքը սանձելու և իսլամ աշխարհը մասնատելու համար ԱՄՆ-ի գործիքն է համարել:
Այաթոլլահ Հաշեմի Շահռուդին հինգշաբթի օրը Բաղդադում Իրաքի նախագահի տեղակալ Նուրի Ալ-Մալեքիի հետ հանդիպման ժամանակ սուտ համարեց ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի դեմ պայքարելու ԱՄՆ-ի հահտարարությունը և ընդգծեց մուսուլման ժողովուրդների զգաստության ու միասնականության անհրաժեշտությունը::
«Իսլամական երկրներից ակնկալում ենք, որպեսզի դիմակայեն թաքֆիրական խմբերին և ԱՄՆ-ի դավադիր քայլերին, այդ թվում թայֆայական, ազգամիջյան ու միջդավանական սադրանքներին ու կրոնական տարաձայնություններին»,-նշեց Այաթոլլահ Հաշեմի Շահռուդին:
Իրաքի նախագահի տեղակալ Նուրի Ալ-Մալեքին այս հանդիպման ժամանակ ողջունելով Իրաքի քաղաքական ու տնտեսական տարբեր զարգացումներում Իրանի կառուցողական դերակատարությունը հույս է հայտնել, որ իրանական պատվիրակության Բաղդադ կատարած ուղևորությունը կհանգենցի Իրանի ու Իրաքի միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման:
Նուրի Ալ-Մալեքին ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Իրաքի բանակի ու ժողովրդի վերջին հաղթանակները ժողովրդին զորաշարժի ենթարկելու ուղղությամբ հոգևորականության կառուցողական դերակատարության, ժողովրդի տարբեր խավերի միասնականության, ինչպես նաև Իրաքի ժողովրդի բարեկամների ու ռազմավարական գործընկերների, այդ թվում ԻԻՀ-ի համագործակցության արդյունքն է համարել: