Աֆղանստանում ավելացել է ԱՄՆ-ի ավիահարձակումների զոհերի թիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71164-Աֆղանստանում_ավելացել_է_ԱՄՆ_ի_ավիահարձակումների_զոհերի_թիվը
Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ ավելացել է ԱՄՆ-ի բանակի իրականացրած ավիահարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2017 14:27 Asia/Tehran
  • Աֆղանստանում ավելացել է ԱՄՆ-ի ավիահարձակումների  զոհերի թիվը

Աֆղանստանում ՄԱԿ-ի գրասենյակը հայտարարել է, որ ավելացել է ԱՄՆ-ի բանակի իրականացրած ավիահարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը:

Աֆղանստանի «Ավա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Աֆղանստանի աջակցության ՄԱԿ-ի առաքելությունը (UNAMA) մի հաղորդագրություն հրապարակելով մտահոգություն է հայտնել այդ երկրում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կապակցությամբ: Կենտրոնը հայտարարել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 43 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հաղորդման համաձայն` 2017թ. առաջին կիսամյակում, Աֆղանստանում զոհվել են 95 կանայք ու երեխաներ և 127 ուրիշներ վիրավորվել են:

Անցյալ ավելի քան 16 տարիներ ընթացքում Աֆղանստանում 11 հազար ամերիկացի բանակայինների ներկայությունը չկարողացավ ապահովել այդ երկրի անվտանգությունը: