Երկու շաբաթ հետո Աստանայում կանցկացվեն Սիրիայի խաղաղության բանակցությունները
Ղազախստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«Սիրիայի խաղաղության բանակցությունների 6-րդ փուլն անցկացվելու է սեպտեմբերի 14-ին և 15-ին` այդ երկրի մայրաքաղաք Աստանայում»:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը Ղազախստանի ԱԳ նախարաությունը հայտարարել է.«Սիրիայի խաղաղության առանցքայնությամբ «Աստանա-6» բանակցությունների ընթացքում բանակցելու ենք Իդլիբ և Հոմս նահանգներում և Ռիֆ-Դմասկոս նահանգի արևելյան Գուտա շրջանում լարվածության նվազեցման գոտիների հաստատման շուրջ»:
Աստանայի բանակցություննեի 5-րդ փուլը անցկացվել է հուլիսին, որի ընթացքում կարևորվել են Սիրիայի իշխանության, անկախության և տարածքային ամբողջականությանը հավատարիմ մնալու և բախումների դադարեցման խնդիրները:
Սիրիայի խաղաղության բանակցությունների 4-րդ փուլը անցկացվել է մայիս ամսի 3-ին և 4-ին Ղազախստանի մայրաքաղաքում:
Աստանայի հյուրընկալությամբ անցկացված Սիրիայի խաղաղության բանակցությունների ընթացքում, առ այսօր Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ հաստատվել է համատարած հրադադար և Սիրիայում ստեղծվել են նվազ լարվածության 4 գոտիներ: