Ալ-Դերազի շրջանը շարունակում է պաշարման մեջ մնալ
Հարյուր օր է անցել Ալե-Խալիֆայի բանակայինների կողմից Բահրեյնի հեղափոխության հոգևոր հայր ՝ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի պաշարումից:
Լիբանանի «Ալ-Ահդ» կայքի հաղորդմամբ՝ բահրեյնցի ակտիվիստները վիրտուալ միջավայրում Ալ-Դերազ շրջանում երկու զրահապատ մեքենաների լուսանկարներ են հրապարակել: Տեղեկացվել է Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի պաշարման մասին:
Ավելի վաղ, Բահրեյնի կառավարությունն անհիմն պատճառաբանությամբ, Շեյխ Իսա Ղասեմին զրկել է քաղաքացիական իրավունքից: Ալե-Խալիֆայի ռեժիմը մտադիր է այդպիսով նրան հեռացնել երկրից:
Ալե-Խալիֆայի ռեժիմը շարունակում է բահրեյնցի հոգևորականների ու հեղափոխականների դեմ անարդար վճիռներ ընդունել, այդ իսկ պատճառով երկրի մեծ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման: