Սիրիայի բանակը փշրեց Դեյր-էլ-Զոր քաղաքի եռամյա պաշարումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71257-Սիրիայի_բանակը_փշրեց_Դեյր_էլ_Զոր_քաղաքի_եռամյա_պաշարումը
Սիրիայի բանակի ուժերի առաջին խումբը փշրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր քաղաքի եռամյա պաշարումը և մտել քաղաք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 02:27 Asia/Tehran
  • Սիրիայի բանակը փշրեց Դեյր-էլ-Զոր քաղաքի եռամյա պաշարումը

Սիրիայի բանակի ուժերի առաջին խումբը փշրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-էլ-Զոր քաղաքի եռամյա պաշարումը և մտել քաղաք:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Սիրիայի տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի բանակի առաջատար ջոկատները փշրելով Դեյր-էլ-Զոր քաղաքի պաշարումը, մուտք են գործել  137-րդ բրիգադի կենտրոնը:

Սիրիայի բանակի ուժերը ռազմական ավտոմեքենաներով շրջել են քաղաքում և բարձրախոսի միջոցով ժողովրդին տեղեկացրել են Դեյր-էլ-Զոր քաղաքի ազատագրման մասին:

Սիրիայի բանակի առաջատար ջոկատների Դեյր-էլ-Զոր քաղաք մուտք գործելուն զուգահեռ, ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խումբը հրետանակոծել է քաղաքի բնակելի թաղերը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են որոշ թվով մարդիկ:

Սիրիայի բանակի ուժերն ավելի վաղ ԻԼԻՊ-ի բռնազավթումից ազատագրել էին Դեյր-էլ-Զորի արևմտյան արվարձանում գտնվող Շուլա քաղաքավանը:

Դեյր-էլ-Զոր նավթառատ քաղաքը 2014 թվականի հուլիսի 14-ից գտնվում էր ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պաշարման մեջ և այդ քաղաքի ժողովրդին օժանդակությունների առաքումը կատարվում էր միայն օդային ճանապարհով: