Եմենում խոլերայի համաճարակն աշխարհում ամենախոշորն է. ԱՀԿ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71322-Եմենում_խոլերայի_համաճարակն_աշխարհում_ամենախոշորն_է._ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եմենում խոլերայի համաճարակն առնչվել է ավելի քան 600 հազար մարդու, հիվանդների թիվն օրեցօր աճում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 13:23 Asia/Tehran
  • Եմենում խոլերայի համաճարակն աշխարհում ամենախոշորն է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եմենում խոլերայի համաճարակն առնչվել է ավելի քան 600 հազար մարդու, հիվանդների թիվն օրեցօր աճում է։

Այս տարվա ապրիլի սկզբից խոլերայի կասկածանքով դեպքերի թիվը կազմել է 612 հազար 703, որից 2048 մարդ հիվանդությունից մահացել է։ Հիվանդների թիվը շարունակում է աճել օրական 3 հազարով, սակայն ընդհանուր առմամբ երկրում հիվանդության տարածվածության մակարդակը նվազում է։

Առավել տուժել են Ալ Խոդեյդա, Ամանաթ ալ Ազիմա, Հաջջա եւ Ամրան նահանգները։

ԱՀԿ–ից հայտնել են, որ Եմենում խոլերայի այս համաճարակն աշխարհում ամենախոշորն է եւ արագ տարածվում է գրեթե ավերված բժշկական ենթակառուցվածքների, հիգիենայի եւ մաքուր ջրի բացակայության պատճառով։

news.am/