Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զինվորականներին Դեյր Զորում հաղթանակի կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուս և սիրիացի զiնվորականներին Դեյր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ տարած մեծ հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ռուսական և սիրիական զորքերի հրամանատարներին՝ Սիրիան ահաբեկիչներից ազատագրելու ռազմավարական հաղթանակի կապակցությամբ», ասել է Պեսկովը: Նա հավելել է, որ Բաշար Ասադին հասցեագրված ուղերձում Վլադիմիր Պուտինը բարձր գնահատական է տվել Սիրիայի տարածքն ահաբեկիչներից ազատելու ճանապարհին արված կարևոր քայլի առթիվ: Պեսկովը նաև մանրամասնել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Դեյր Զորն ապաշրջափակելու գործողության հաջող ավարտի մասին: Ռուսական ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Դեյր Զորում ԻՊի դիրքերին, ինչի հետևանքով նրանք լուրջ կորուստներ են կրել, ինչից էլ օգտվել են Սիրիայի կառավարական ուժերը՝ ճեղքել ահաբեկիչների պաշտպանությունը և ազատագրել քաղաքը:
Armenpress.am
: