Լավրովը գոհ է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման նախագծի առաջընթացից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71405-Լավրովը_գոհ_է_Սիրիայում_ապաէսկալացման_գոտիների_ստեղծման_նախագծի_առաջընթացից
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ապաէսկալացման գոտիների վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի բանակցություններում առաջընթացը շարունակվում է: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2017 14:11 Asia/Tehran
  • Լավրովը գոհ է Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման նախագծի  առաջընթացից

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ապաէսկալացման գոտիների վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի բանակցություններում առաջընթացը շարունակվում է: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն ասել է .«Զգալի առաջընթաց է արձանագրվել Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում ապաէսկալացման գոտիների ստեղծման վերաբերյալ բանակցություններում»:

Վլադիվոստոկում կայացած  Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում, Լավրովն ասել է.«Որպես Աստանայի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավոր երկրներ՝ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համագործակցությունը շարունակվում է»:

2017 թվականի մայիսին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Սիրիայի հարցով բանակցությունների չորրորդ փուլում Իրանը , Ռուսաստանը և Թուրքիան հուշագիր ստորագրեցին Սիրիայում ապաէսկալացման գոտիների ստեղծման մասին: