Հեյդար Ալ-Էբադի. Քուրդստանի տարածքում հանրաքվեի կազմակերպումը հակասում է սահմանադրությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71419-Հեյդար_Ալ_Էբադի._Քուրդստանի_տարածքում_հանրաքվեի_կազմակերպումը_հակասում_է_սահմանադրությանը
Իրաքի վարչապետը կրկին անգամ ընդգծել է. «Իրաքի Քուրդստանում հանրաքվեի կազմակերպումն անօրինական է»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 03:06 Asia/Tehran
  • Հեյդար Ալ-Էբադի. Քուրդստանի տարածքում հանրաքվեի կազմակերպումը հակասում է սահմանադրությանը

Իրաքի վարչապետը կրկին անգամ ընդգծել է. «Իրաքի Քուրդստանում հանրաքվեի կազմակերպումն անօրինական է»:

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստակայանի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին նշել է, որ առանց ճիշտ եզրակացության հանգելու Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման մասին հանրաքվեի կազմակերպումը, կնշանակի խաբել ժողովրդին:  «Քուրդստանում այդ նախագծի միակողմանի գործադրումը երկիրը կառաջնորդի դեպի անորոշ ապագա». ասել է նա:

Իրաքի Քուրդստանի տարածքի որոշ կուսակցություններ հունիսի 7-ին այդ տարածքի ղեկավար Մասըուդ Բարեզանիի ներկայությամբ գումարված նիստում համաձայնեցին սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվե  կազմակերպել: Այս որոշումը խստորեն քննադատել են Իրաքի կառավարությունը,  տարբեր խմբակցություններ և տարածաշրջանի ու աշխարհի մի շարք երկրներ: