Պետք է ընդունել Սիրիայում նոր զարգացումների նշանակությունը
(last modified Thu, 07 Sep 2017 03:07:46 GMT )
Սեպտեմբեր 07, 2017 07:37 Asia/Tehran
  • Պետք է ընդունել Սիրիայում նոր զարգացումների նշանակությունը

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդդիմադիր խմբերին կոչ է արել ընդունել նոր զարգացումների իրականությունը և հրաժարվել Դամասկոսի կառավարության դեմ լարվածություններ ստեղծելուց:

«Ալ-Մայադին» լրատվական հեռուստակայանի հաղորդման համաձայն, Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան չորեքշաբթի օրը Ժնևում հայտարարել է. «Ընդդիմությունը պետք է իրատեսական մոտեցում պիտի ցուցաբերի Սիրիայում նոր զարգացումների հանդեպ»:

«Դեյր-Էլ-Զոր քաղաքը գրեթե ազատագրված է և մոտ ապագայում հրապարակվելու է այդ քաղաքի լիարժեք ազատագրման մասին հայտարարությունը»,-հավելել է Դի Միստուրան:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն ընդգծեց Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի միջև հոկտեմբերին նախատեսված բանակցությունների կայացման ուղղությամբ ջանք գործադրելու անհրաժեշտությունը:

Նա հավելել է, որ Սիրիայում ընդհանուր հրադադարի հաստատումն առանց քաղաքական լուծման հնարավոր չէ: