Սիոնիստական ռեժիմը չորս հազար բնակարաններ է կառուցելու Երուսաղեմում
Անտեսելով միջազգային օրենքները, Սիոնիսստական ռեժիմը ընդունել է այդ վարչակազմի կառուցապատման խորհրդի նախագիծը՝ Երուսաղեմում հազարավոր բնակարաններ կառուցելու մասին:
Իսրայելական «Հա-Արեց» օրաթերթը գրել է, Սիոնիստական ռեժիմի կառուցապատման խորհուրդը 600 հեկտար տարածություն է նախատեսել Երուսաղեմում հազարավոր բնակարաններ կառուցելու համար:
Այս բոլորն այն դեպքում, երբ «Բնության հովանավոր» հավաքականությունը և այլ բնապահպան խմբավորումները տարածաշրջանի բնությանն ու աղբյուրներին պատճառվող լուրջ վնասների համար, խիստ դեմ են սինիստական քաղաքատիպ ավանների կառուցմանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2016թ. դեկտեմբերի 23-ին, բանաձև վավերացնելով, Սիոնիստական ռեժիմից պահանջել է Պաղեստինի բռնագրավված տարածքներում վերջ դնել քաղաքատիպ ավանների կառուցմանը, սակայն վերջին ամիսների ընթացքում Իսրայելի պաշտոնատարները արագացրել են քաղաքատիպ ավանների կառուցման գործընթացը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամներ, այդ թվում չորս մշտական անդամները՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Բրիտանիան կողմ են քվեարկել Պաղեստինի բռնագրավված տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումն անօրինական համարող բանաձևին, միայն ԱՄՆ-ն է ձեռնպահ քվեարկել այդ բանաձևին: