Դամասկոս. Սիրիան քիմիական զենք չունի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71611-Դամասկոս._Սիրիան_քիմիական_զենք_չունի
Սիրիայի կառավարությունը պատասխանելով այդ երկրի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից փաստահավաք կոմիտեի հայտարարություններին նշել է, որ Դամասկոսը նման զենք չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2017 03:04 Asia/Tehran
  • Դամասկոս. Սիրիան քիմիական զենք չունի

Սիրիայի կառավարությունը պատասխանելով այդ երկրի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կից փաստահավաք կոմիտեի հայտարարություններին նշել է, որ Դամասկոսը նման զենք չունի:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի ժնևյան կենտրոնավայրում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հոսամմեդին Ալան ուրբաթ օրը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահին հղած նոտայում ընդգծել է, որ Դամասկոսը քիմիական զենք չունի: «Քիմիական զենքի օգտագործումը ոճրագործություն է». ասել է նա:

Հոսամեդդին Ալան արձագանքելով ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի զեկույցին, որում Սիրիայի կառավարությանը մեղադրվել է քիմիական զենք օգտագործելու մեջ, հավելել է. «Նման մեղադրանքները քաղաքական են և մերժված ու անհիմն»:

«Չնայած ՄԱԿ-ի փաստահավաք կոմիտեի ապակողմնորոշված մոտեցումների մասին Դամասկոսի կատարած ազդարարություններին, կոմիտեն շարունակում է Սիրիայի դեմ  անհիմն մեղադրանքներ հնչեցնել»:

Ապրիլի 4-ին, Սիրիայի Իդլիբի հարավում գտնվող Խան Շեյխուն տարածքի դեմ քիմիական կասկածելի հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան հարյուր և վիրավորվեց շուրջ 400 մարդ: