Ազատագրվել է սիրիական Ալ-Թիմ նավթադաշտը
Դիմադրության ուժերի աջակցությամբ Սիրիայի բանակն ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ուժերից ազատագրել է Ալ-Թիմ նավթադաշտը:
«Շաբաթ օրը տեղական աղբյուրները հայտարարել են, որ Սիրիայի Դեյր Ալ-Զորի արևմտյան Ալ-Թիմ նավթադաշտի տարածքում Դիմադրության ու Սիրիայի բանակային ուժերի օպերացիայի արդյունքում, սպանվել են մի խումբ ահաբեկիչներ, մի քանի ուրիշներ վիրավորվել են». հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
Միաժամանակ, Սիրիայի բանակը շարունակել է Ալ-Մաղաբեր տարածքը վերահսկելու և Դեյր Ալ-Զորի ռազմական օդանավակայանի պաշարումը ճեղքելու գործողությունը:
Սիրիայի բանակի և Դիմադրության ուժերի առաջին զորամիավորները երեքշաբթի օրը Դեյր Ալ-Զոր քաղաք էին մտել՝ վերջ դնելով քաղաքի արևմտյան ու հյուսիս-արևմտյան թաղամասերի և 137-րդ բրիգադի պաշարմանը:
2014 թվականից ի վեր քաղաքը եղել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրավման մեջ: