Աստանայում մեկնարկել է Իսլամական երկրների համագործակցության կազմակերպության գագաթաժողովը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i71695-Աստանայում_մեկնարկել_է_Իսլամական_երկրների_համագործակցության_կազմակերպության_գագաթաժողովը
Իսլամական 24 երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, Ղազախստանի մայրաքաղաք ՝ Աստանայում մեկնարկել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2017 07:06 Asia/Tehran
  • Աստանայում մեկնարկել է Իսլամական երկրների համագործակցության կազմակերպության գագաթաժողովը

Իսլամական 24 երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ, Ղազախստանի մայրաքաղաք ՝ Աստանայում մեկնարկել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների առաջին գագաթաժողովը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը մեկնել է Ղազախստան`  գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:

Նիստին իսլամական երկրների ղեկավարներն ու նախարարներն ընդունելու են 2016-2016 թթ.-ի գիտական ու տեխնոլոգիական տասնամյա փաստաթուղթը : Նիստի ավարտին տարածվելու է հաղորդագրություն:

Գագաթաժողովը կայանում է 2016 թվականի ապրիլի 14-ին Ստամբուլի նիստում Ղազախստանի նախագահ ՝ Նուրսոլթան Նազարբաևի առաջարկով:

Սա գիտական ու տեխնոլոգիական ոլորտում իսլամական երկրների ղեկավարների մակարդակում գումարված առաջին նիստն է: